Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան


 

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան

  • 03-03-2026 17:11:42   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան, որտեղ տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստը։
 
Նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն