Չափագրումներ են իրականացրել Մ-4, Երևան-Սևան ճանապարհի երթևեկելի գոտիներում, ուսումնասիրվել է ծածկը


 

Չափագրումներ են իրականացրել Մ-4, Երևան-Սևան ճանապարհի երթևեկելի գոտիներում, ուսումնասիրվել է ծածկը

  • 03-03-2026 18:02:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի աշխատակիցները չափագրումներ են իրականացրել Մ-4, Երևան-Սևան ճանապարհի երկու երթևեկելի գոտիների տարբեր հատվածներում։
 
Մասնագետները ուսումնասիրել են ճանապարհային ծածկը։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքում կկազմվեն թերությունների ակտեր, որոնց հիման վրա էլ ուսումնասիրված ճանապարհահատվածներում կիրականացվի միջին նորոգում։
 
Կատարելով միջին նորոգման աշխատանքներ՝ հնարավոր է լինում քիչ ներդրումներով ապահովել ճանապարհների երկարակեցությունը։
 
Ճանապարհային դեպարտամենտ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն