Վիրահայերն ավելի կազմակերպված եւ համախմբված են դառնում<br /> իրենց իրավունքների պաշտպանության գործում<br />


Վիրահայերն ավելի կազմակերպված եւ համախմբված են դառնում
իրենց իրավունքների պաշտպանության գործում

  • 24-03-2010 19:39:00   | Վրաստան  |  Հասարակություն
ԹԲԻԼԻՍԻ, 24 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Վիրահայերն ավելի համախմբված են դառնում իրենց իրավունքների պաշտպանության գործում,- գրում է «Նորաշեն» հանդեսը: Օրերս լույս է տեսել «Նորաշենի» նոր համարը, որը հասցրել է դառնալ Թբիլիսիի շատ հայերի սիրելի պարբերականը: Իսկ բոլորովին վերջերս հնգամյա ընդմիջումից հետո բացվել է Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցին: Նրա վերականգնման համար եպիսկոպոս Միրզախանյանը դիմել էր Գարեգին Բ կաթողիկոսին, որի աջակցությամբ էլ հանգանակություն էր կազմակերպվել Սփյուռքի տարբեր անկյուններում: Եվ եկեղեցին հառնեց իր ողջ գեղեցկությամբ: Ներկայումս ավարտվում են Սուրբ Գեւորգ եկեղեցուն կից թեմի առաջնորդարանի վերականգնման աշխատանքները, որը լավ նվեր կլինի թբիլիսահայերի համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն