Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել ԱԹՍ-ների գրոհից հետո իրենց աջակցած երկրներին, այդ թվում՝ Հայաստանին


 

Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել ԱԹՍ-ների գրոհից հետո իրենց աջակցած երկրներին, այդ թվում՝ Հայաստանին

  • 06-03-2026 18:30:37   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնցից աջակցության հայտարարություններ, նամակներ ու հեռախոսազանգեր են ստացել Նախիջևանի վրա ԱԹՍ-ների գրոհից հետո։
 
«Անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում աջակցության վերաբերյալ հայտարարությունների, նամակների և հեռախոսազանգերի համար, որոնք ստացվել են մեր միջազգային գործընկերներից Ադրբեջանի տարածքի վրա իրանական ԱԹՍ-ների հարվածներից հետո։ Մեծապես արժևորում ենք Ադրբեջանի նկատմամբ ցուցաբերված համերաշխությունը և մեր երկրի սուվերենությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանն աջակցության վերահաստատումը։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք այս ընթացքում կանգնած էին Ադրբեջանի կողքին, և գնահատում ենք նրանց շարունակական աջակցությունն ու ներգրավվածությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
 
Գրառմանը կից Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է լուսանկար, որում պատկերված են այն 40 երկրների ու միջազգային 6 կազմակերպությունների դրոշները, որոնց Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել. դրանց թվում է նաև Հայաստանի դրոշը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը