Բեռլինը ցանկանում է կանխել Իրանից անվերահսկելի միգրացիոն հոսքերը. Մերց


 

Բեռլինը ցանկանում է կանխել Իրանից անվերահսկելի միգրացիոն հոսքերը. Մերց

  • 07-03-2026 12:15:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Մերձավոր Արևելքում պատերազմի ձգձգումը չի բխում Եվրոպայի շահերից. Բեռլինը ցանկանում է կանխել Իրանից անվերահսկելի միգրացիոն հոսքերը և սիրիական սցենարի կրկնությունը՝ հայտարարել է Գերմանիայի կանցլերը ասուլիսի ժամանակ:
 
«Ռազմական գործողությունների ընդլայնման դեպքում մենք տեսնում ենք աճող ռիսկեր, դրանք վերաբերում են Իսրայելի և Պարսից ծոցի ողջ տարածաշրջանի անվտանգությանը։ Բայց դրանք վերաբերում են նաև Իրանի պետականությանը և տարածքային ամբողջականությանը»,- նշել է Ֆրիդրիխ Մերցը։
 
Նրա խոսքով՝ Բեռլինն աշխատում է եվրոպական դաշնակիցների, այդ թվում՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև տարածաշրջանի գործընկերների հետ՝ ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ:
 
Միևնույն ժամանակ կանցլերը հաստատել է, որ կիսում է ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակները Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի, ինչպես նաև տարածաշրջանում պրոքսի ուժերին աջակցելու վերաբերյալ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը