Լիբանանում իսրայելական հшրվածների հետևանքով զnհերի թիվը հասել է 294-ի


 

Լիբանանում իսրայելական հшրվածների հետևանքով զnհերի թիվը հասել է 294-ի

  • 07-03-2026 18:24:47   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Մարտի 2-ից մինչ օրս Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով կա 294 զոհ, ավելի քան հազար վիրավոր, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
 
«Հեզբոլլահը» Իսրայելի դեմ ակտիվ ռազմական գործողությունները վերսկսել էր երկուշաբթի գիշերը՝ տարածաշրջանում սրվող հակամարտության և Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ձեռնարկված ինտենսիվ հարվածների ֆոնին։
 
Ի պատասխան՝ Իսրայելի բանակը ակտիվացրեց հարձակումները Լիբանանի վրա՝ հարձակվելով Բեյրութի հարավային արվարձանների, ինչպես նաև երկրի արևելյան և հարավային շրջանների վրա։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը