Իսրայելը ճամփորդական զգուշացումներ է հրապարակել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ուղղությունների համար


 

Իսրայելը ճամփորդական զգուշացումներ է հրապարակել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ուղղությունների համար

  • 09-03-2026 12:35:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը հորդորել է իսրայելցիներին խուսափել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան մեկնելուց և նախազգուշացրել «Մռնչացող առյուծ» գործողության մեկնարկից ի վեր արտերկրում գտնվող իսրայելցիների ու հրեաների դեմ իրանական կողմի թիրախավորման ջանքերի ուժգնացման մասին:
 
Այս մասին հայտնում է Ynet-ը՝ նշելով, որ այս հայտարարությունը հաջորդում է ավելի վաղ հնչեցված նախազգուշացումներին, որոնցով իսրայելցիներին կոչ էր արվում խուսափել Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելուց, ինչպես նաև ձեռնպահ մնալ Եգիպտոսում և Հորդանանում ոչ էական նշանակության կացություններից։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը