Առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ


 

Առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

  • 09-03-2026 14:44:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում։ Հարավային ցիկլոնների ներթափանցումը ՀՀ տարածք հիմնականում դիտվում է Իրաքի շրջաններից, այլ ոչ թե Իրանից»։
 
Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
 
Առաջիկա 10 օրերին Իրանի տարածքում նկատվում է օդային հոսանքների արևմուտք-արևելք տեղաշարժ, այսինքն՝ օդային զանգվածները Իրանի տարածքից տեղաշարժվում են դեպի Թուրքմենստան։
 
Իրանական Կարմիր մահիկը ավելի վաղ զգուշացրել էր, որ նավթապահեստարաններին հասցված հարվածների ու պայթյունների հետևանքով կարող են տեղալ թթվային անձրևներ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը