Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ


 

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ

  • 09-03-2026 15:46:33   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ. այն հրապարակվել է Կրեմլի կայքում:
 
«Մեծարգո պարո՛ն Հոսեյնի Խամենեի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
ՌԴ նախագահը հայտարարել է Թեհրանին անփոփոխ աջակցության և իրանցի ժողովրդի հետ Ռուսաստանի համերաշխության մասին։ Նա նաև վստահություն է հայտնել, որ Խամենեին կշարունակի իր հոր գործը և կհամախմբի Իրանի ժողովրդին փորձությունների առջև։ 
 
Պուտինը Մոջթաբա Խամենեիին ուղղված ուղերձում Իրանի վրա հարձակումը կրկին անվանել է զինված ագրեսիա։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը