Բա եթե հայի ուժեղացնող էիք, ինչու հենց նույն Ռուսաստանահայերի համար 300.000 հազար աշխատատեղ չէիք բացում, փոքր բիզնեսի հարկերից չէիք ազատում.Ստյոպա Սաֆարյան


 

Բա եթե հայի ուժեղացնող էիք, ինչու հենց նույն Ռուսաստանահայերի համար 300.000 հազար աշխատատեղ չէիք բացում, փոքր բիզնեսի հարկերից չէիք ազատում.Ստյոպա Սաֆարյան

  • 09-03-2026 19:00:27   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ով է իրենց տեղեկացրել, թե Հայաստանից դուրս կամ նույն Ռուսաստանում բոլոր հայերը Ֆորբսի ցուցակում են? Լուրջ? Բա որ էդպես է, Ռուսաստանում տասնյակ հազարավոր հայ եղբայրներ ինչու են ասֆալտ փռում, շինարարության մեջ բանվորություն կամ վարպետություն անում, որ իրենց տուն մի քանի կոպեկ բերեն կամ ուղարկեն։

Այնպես է ներկայացնում, թե նույն Ռուսաստանում Տաշիր գրուպով բոլոր հայերի գլխին ոսկի են թափել... Բա եթե հայի ուժեղացնող էիք, ինչու հենց նույն Ռուսաստանահայերի համար 300.000 հազար աշխատատեղ չէիք բացում, փոքր բիզնեսի հարկերից չէիք ազատում ու բոլոր հայերն էլ ճաշը ոսկյա գդալով չէին ուտում?:

 

 

Նոյյան տապան  -   Մեկնաբանություն