Մասկատ-Երևան մարտի 11-ին հատուկ չվերթը կիրականացվի մարտի 12-ին․ նոր չվերթ նախատեսված չէ․ FlyOne Armenia


 

Մասկատ-Երևան մարտի 11-ին հատուկ չվերթը կիրականացվի մարտի 12-ին․ նոր չվերթ նախատեսված չէ․ FlyOne Armenia

  • 09-03-2026 19:06:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

FlyOne Armenia ավիաընկերությունը տեղեկացնում է, որ Մասկատ-Երևան երթուղով 2026 թվականի մարտի 11-ին նախատեսված հատուկ չվերթը կտեղափոխվի և կիրականացվի մարտի 12-ին։
 
Նշված չվերթի բոլոր ուղևորների ամրագրումները ավտոմատ կտեղափոխվեն մարտի 12-ի չվերթին։
 
«Տեղեկացնում ենք նաև, որ մարտի 12-ի չվերթը կլինի տվյալ երթուղով վերջին չվերթը, և առաջիկայում Մասկատ-Երևան երթուղով նոր չվերթեր նախատեսված չեն»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն