Արաղչին «շնորհակալություն է հայտնել» ԱՄՆ ԶՈւ հրամանատարությանը «խոստովանության» համար


 

Արաղչին «շնորհակալություն է հայտնել» ԱՄՆ ԶՈւ հրամանատարությանը «խոստովանության» համար

  • 10-03-2026 10:25:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Իրանի ԱԳ նախարարը նախազգուշացրել է, որ ոչ ոք չպետք է դժգոհի, եթե Թեհրանը ոչնչացնի այդ համակարգերը՝ անկախ դրանց տեղակայման վայրից։
 
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին գնահատել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության խոստովանությունն այն մասին, որ Վաշինգտոնն Իրանի հարևան երկրների տարածքներում HIMARS համակարգեր է տեղադրում և օգտագործում՝ Իսլամական Հանրապետությանը հարվածներ հասցնելու համար։ Այդ մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։
 
«Շնորհակալություն, CENTCOM, (ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն), ընդունելու համար, որ դուք օգտագործում եք մեր հարևանների տարածքը HIMARS համակարգերը տեղադրելու համար ընդդեմ մեր ժողովրդի, այդ թվում, ըստ երևույթին, աղազերծման գործարանի դեմ», - գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
 
Արաղչին գրառման մեջ նաև նախազգուշացրել է՝ որևէ մեկը չպետք է դժգոհի, եթե ի պատասխան այս ամենի՝ իրանական հրթիռները ոչնչացնեն այդ համակարգերը, որտեղ էլ որ դրանք լինեն: Գրառմանը նախարարը նաև կցել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության հրապարակումը, որում ասվում է, թե «ԱՄՆ բանակի բարձր շարժական հրետանային հրթիռային համակարգերը (HIMARS) ապահովում են իրանական ռեժիմի դեմ մարտական գործողություններում խորը հարվածներ հասցնելու անգերազանցելի հնարավորություններ»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը