Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը Թրամփին հիշեցրել է չմիջամտելու սկզբունքի կարևորության մասին


 

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը Թրամփին հիշեցրել է չմիջամտելու սկզբունքի կարևորության մասին

  • 10-03-2026 14:31:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երեքշաբթի օրը արված հայտարարությունն այն մասին, որ նա մտադրվել է փոխարինել Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին, Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը ընդգծել է ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի կարևորությունը։
 
Ավելի վաղ Թրամփը CBS-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մտքում ունի մեկին, ով կարող է փոխարինել Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին, սակայն մանրամասներ չի ներկայացրել։
 
«Նոր գերագույն առաջնորդի ընտրությունը Իրանի կողմից կայացված որոշում է՝ հիմնվելով իր սահմանադրության վրա, իսկ ներքին գործերին չմիջամտելը միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունք է», – ճեպազրույցի ժամանակ ասել է Գուո Ցզյակունը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը