«Անվտանգային ոլորտի բարեփոխումները Հայաստանում և փորձագիտական հանրության ու քաղաքացիական հասարակության ներգրավումը»
10-03-2026 16:29:59 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
2026 թվականի մարտի 10-ին Կովկասի ինստիտուտը կազմակերպել էր հանրային քննարկում՝ «Անվտանգային ոլորտի բարեփոխումները Հայաստանում և փորձագիտական հանրության ու քաղաքացիական հասարակության ներգրավումը» խորագրով։ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի բացման խոսքից հետո ելույթներով հանդես եկան ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ Արծրուն Հովհաննիսյանը, «Ալիք մեդիա» հիմնադիր Արսեն Խառատյանն ու լրագրող-հաղորդավար Արշալույս Մղդեսյանը։
Ելույթներին հաջորդեց բաց քննարկում, որը վարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։ Քննարկման ընթացքում ներկայացվեց․
Հայաստանում անվտանգային ոլորտի բարեփոխումների կարգավիճակը ներկայիս աշխարհաքաղաքական սպառնալիքների համատեքստում ու հետագա ընթացքը, փորձագիտական հանրության ու քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը բարեփոխումներին, դրա խթանմանն ուղղված քայլերն ու արդի խոչընդոտները։
Քննարկվեցին պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի, ինչպես նաև վերլուծական ԶԼՄ-ների փոխազդեցության ձևաչափերը՝ շեշտը դնելով ներառական անվտանգության օրակարգի ձևավորման կարևորության վրա: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նաև հանդես եկան անվտանգային բարեփոխումների իրականացման վերաբերյալ մի քանի առաջարկով։