Նախիջևանի Սահմանադրությունից հանվել է հղումը Մոսկվայի և Կարսի պայմանագրերին


 

Նախիջևանի Սահմանադրությունից հանվել է հղումը Մոսկվայի և Կարսի պայմանագրերին

  • 10-03-2026 16:53:49   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Նախիջևանի Սահմանադրության մեջ փոփոխությունները:
 
Փաստաթուղթը նախատեսում է Ինքնավար Հանրապետության Սահմանադրության մեջ մտցնել երկու նոր հոդված, փոփոխություններ կատարել մի շարք այլ հոդվածներում և նախաբանում:
 
Սահմանադրության նախկին խմբագրության մեջ նշվում էր, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերն ամրագրվել են 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով: 
 
Նոր խմբագրությունում նշվում է, որ Նախիջևանը Ադրբեջանի անբաժանելի մասն է:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը