Իրանական պատերազմի միակ շահող կողմը Ռուսաստանն է. Կոշտա


 

Իրանական պատերազմի միակ շահող կողմը Ռուսաստանն է. Կոշտա

  • 10-03-2026 19:40:59   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Իրանական պատերազմի միակ շահող կողմը Ռուսաստանն է, այսօր հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
 
«Այս պահի դրությամբ այս պատերազմը միայն մեկ հաղթող ունի։ Դա Ռուսաստանն է։ Այդ երկիրը շարունակում է խաթարել Ուկրաինայի դիրքերն ու միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։ Այդ երկիրը էներգակիրների աճի հետևանքով Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունները շարունակելու նոր ֆինանսական միջոցներ է ստացել», - ասել է ԵՄ խորհրդի նախագահը։
 
Նրա խոսքով՝ Ռուսաստանը նաև օգտվում է այն հանգամանքից, որ «այն սպառազինությունը, որ կարող էր ուղարկվել Ուկրաինա, այժմ հայտնվում է Մերձավոր Արևելքում»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը