ԱՄԷ-ն մեղադրել է Իրանին քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հшրձակման մեջ
11-03-2026 18:56:32 | ԱՄԷ | Ի՞նչ է գրում մամուլը
tert.am ԱՄԷ-ն մեղադրել է Իրանին քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակման մեջ։
Իրանի հրթիռային հարձակումները ԱՄԷ տարածքում ուղղված են քաղաքացիական ենթակառուցվածքներին և կենսական նշանակության օբյեկտներին՝ անկախ քաղաքացիական բնակչության թվից։ Այս մասին հայտարարել է ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշը։
«Իրանը պնդում է, որ թիրախավորում է Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ ռազմական բազաները, սակայն օգտագործված հրթիռների և անօդաչու թռչող սարքերի քանակը վկայում է բոլորովին այլ իրականության մասին։ Հարձակումները ուղղված են քաղաքացիական ենթակառուցվածքներին և կենսական նշանակության օբյեկտներին՝ առանց հաշվի առնելու քաղաքացիական բնակչության և անմեղ մարդկանց շահերը», - գրել է նա X-ում։