Երևանում կտեղադրվի Միսաք Մանուշյանի կիսանդրին


 

Երևանում կտեղադրվի Միսաք Մանուշյանի կիսանդրին

  • 12-03-2026 17:10:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի կիսանդրին կտեղադրվի Երևանի կենտրոնում գտնվող այգիներից մեկում, որը կրում է հենց Միսաք Մանուշյանի անունը։
 
Համապատասխան որոշումն ընդունվել է Երևանի ավագանու մարտի 12-ի նիստում։
 
«Դա մրցութային ընթացակարգով անցած շատ հետաքրքիր ստեղծագործություն է, որը տեղադրելու ենք հենց Միսաք Մանուշյանի անվան այգում»,- ասել է Տիգրան Ավինյանը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն