Թրամփն Իրանի առաջնորդներին անվանել է «խելագար սրիկաներ»


 

Թրամփն Իրանի առաջնորդներին անվանել է «խելագար սրիկաներ»

  • 13-03-2026 11:16:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի առաջնորդներին անվանել է «խելագար սրիկաներ» և ասել, որ իր համար մեծ պատիվ էր սպանել նրանց:
 
Սոցիալական ցանցերում տարածված գրառման մեջ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ամբողջությամբ ոչնչացնում է Իրանի ահաբեկչական ռեժիմը»:
 
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հինգշաբթի օրը իր առաջին ելույթում խոստացել է փակել Հորմուզի նեղուցում առանցքային էներգետիկ հանգույցը և կոչ է արել հարևան երկրներին փակել իրենց տարածքում ԱՄՆ-ի բազաները կամ նրանց ենթարկել Իրանի հարձակման վտանգի:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը