Իրաքում կործանված ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի 4 անդամ զոհվել է


 

Իրաքում կործանված ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի 4 անդամ զոհվել է

  • 13-03-2026 14:23:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրաքում կործանված ամերիկյան KC-135 լցավորող ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներից 4-ը զոհվել են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):CENTCOM-ը նշում է, որ  միջադեպը տեղի է ունեցել Իրաքի արևմուտքում, մարտի 12-ի ցերեկը։ Հաղորդվում է, որ որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են։

«Միջադեպի հանգամանքները հետաքննվում են։ Այնուամենայնիվ, ինքնաթիռի վթարը տեղի չի ունեցել թշնամու կամ բարեկամական կրակի պատճառով», - նշված է հաղորդագրության մեջ։Ամերիկյան ԶԼՄ-ները գրել էին, որ ամերիկյան KC-135 լցավորող ինքնաթիռն Իրաքի երկնքում բախվել է նմանատիպ մեկ այլ ինքնաթիռի. վերջինս վայրէջք է կատարել Թել Ավիվի Բեն Գուրիոնի անվան օդանավակայանի իր բազավորման վայրում։

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը