Չինական Կարմիր խաչն Իրանին 200 հազար դոլարի հումանիտար օգնություն կհատկացնի. ՉԺՀ ԱԳՆ


 

Չինական Կարմիր խաչն Իրանին 200 հազար դոլարի հումանիտար օգնություն կհատկացնի. ՉԺՀ ԱԳՆ

  • 13-03-2026 14:35:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Օգնություն կտրամադրվի նաև այն ընտանիքներին, որոնց երեխաները զոհվել են Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքի դպրոցին հասցված հարվածի հետևանքով:
 
Չինաստանի Կարմիր խաչի ընկերությունն Իրանին 200 հազար դոլարի չափով հումանիտար օգնություն կտրամադրի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հարվածի հետևանքով զոհված տարրական դպրոցի աշակերտների ընտանիքներին փոխհատուցումներ վճարելու համար։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։
 
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հենց առաջին օրը՝ փետրվարի 28-ին, հարվածի տակ էր հայտնվել երկրի հարավում գտնվող աղջիկների դպրոցը։ Զոհվել էր 168 աշակերտուհի, ինչպես նաև 14 ուսուցիչ և դպրոցի աշխատակից։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աղջիկների դպրոցին հարվածել է Tomahawk թևավոր հրթիռներով։
 
Չինացի դիվանագետը նշել է, որ միջոցներն ուղղվելու են այդ թվում ողբերգության հետևանքով զոհված աշակերտների ընտանիքներին փոխհատուցումներ վճարելուն և նյութական աջակցության ցուցաբերելուն։
 
Պեկինը պատրաստ է շարունակել Թեհրանին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել մարդասիրության ոգով և աջակցել իրանցի ժողովրդին դժվարությունների հաղթահարման գործում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը