Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ


 

Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ

  • 13-03-2026 17:30:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչությունից տեղեկացնում են, որ կոմիտեի նախաձեռնությամբ տարբեր մարզերում կազմակերպվում են եկամուտների հայտարարագրման համակարգի վերաբերյալ իրազեկման հանդիպումներ քաղաքացիների հետ։
 
Հարցուպատասխան ձևաչափով ներկայացվում են իրականացված բարեփոխումներն ու եկամուտների հայտարարագրման ամբողջ գործընթացը: Հանդիպումներին մասնակցելու համար քաղաքացիները կարող են գրանցվել՝ զանգահարելով տվյալ մարզում գործող սպասարկման բաժին կամ էլեկտրոնային նամակ ուղարկելով HVSV8@taxservice.am էլ․ հասցեին՝ նշելով անունը, ազգանունը և կոնտակտային տվյալները։
 
Առաջիկայում հանդիպումներ կլինեն՝
 
մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, վայրը՝ ք․ Իջևան
 
մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, վայրը՝ ք․ Արմավիր
 
մարտի 20-ին՝ ժամը 11։00-ին, վայրը՝ ք․ Վանաձոր
 
մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, վայրը՝ ք․ Գյումրի
 
մարտի 24-ին՝ ժամը 15։00-ին, վայրը՝ ք. Հրազդան
 
մարտի 27-ին՝ ժամը 11։00-ին, վայրը՝ ք․ Արտաշատ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն