Աշոտ Դանիելյանը Հայաստանին «ձեռնոց» է նետել


 

Աշոտ Դանիելյանը Հայաստանին «ձեռնոց» է նետել

  • 13-03-2026 19:36:45   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Արցախի Ազգային ժողովի «նախագահ» Աշոտ Դանիելյանի անունից սոցիալական մեդիայում տարածվել է մի «հայտարարություն», որտեղ նա, հանդես գալով որպես Արցախի ժողովրդի «ընտրյալ մարմնի ներկայացուցիչ», հավաստիացնում է, որ համախոհների «հզոր աջակցությամբ շարունակելու ենք բոլոր օրինական միջոցներով ու գործիքակազմերով պայքարել Արցախի ժողովրդի խախտված իրավունքների վերականգնման ու իրացման համար՝ ունենալով Արցախի ու արցախցիների խնդրով մտահոգ ուժերի և անհատների շարունակական հզոր աջակցությունը»:
 
Ֆորմալ առումով այս «հայտարարության» առիթը Եվրախորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն է, որտեղ, ըստ Աշոտ Դանիելյանի, նա «նենգափոխել» է Ղարաբաղյան շարժման էությունը, Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումները և ցեղասպանության իրականացման գործողությունները: «Հայտարարության» պաթետիկ ոճը և Հայաստանի վարչապետի հասցեին գռեհիկ վերագրումները, սակայն, վկայում են, որ Աշոտ Դանիելյանի կամ նրա անունից հեղինակած տեքստը խորհրդարանական ընտրություններին Արցախից բռնատեղահանված անձանց հասցեագրած «մեթոդական ուղեցույց» է:
 
Ովքե՞ր են Արցախի և արցախցիների խնդրով «մտահոգ ուժերը և անհատները»՝ Աշոտ Դանիելյանը չի մանրամասնում, բայց դրա անհրաժեշտությունը չկա: Փոխարենը նա այսպիսի դիտարկում է արել. «Որևէ երկրի՝ այդ թվում և Հայաստանի, իշխանության լիազորությունները սահմանափակվում են այդ երկրի սահմաններով։ Այդ սահմաններից դուրս, այլ պետության (անկախ այն բանից այն ճանաչված է, թե ոչ) տարածքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ գործողությունները (քրեական գործերի հարուցում և այլն), այդ պետության բնակչության իրավունքների վերաբերյալ «որոշումների» ընդունումը, ճակատագրի տնօրինումը միջազգային հիմնարար սկզբունքների կոպիտ ոտնահարում է և հանցագործություն։ Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը»։
 
Այս ձևակերպումը «թարգմանաբար» մի բան է նշանակում՝ Արցախի, ավելի ճիշտ՝ Ստեփանակերտի քաղէլիտան «չի ճանաչում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, նրան զրկում է արցախահայության անունից հանդես գալու իրավունքից»: Այս «վերդիկտը» գոնե ներքաղաքական ներկա իրավիճակի «տրամաբանությանը» կներգրվեր, եթե Աշոտ Դանիելյանը չբացահայտեր քառասունչորսօրյա պատերազմի, հետգա իրադարձությունների հանգամանքներով հարուցված քրեական գործերի «ոչ օրինականությունը»:
 
Կա՞ օրինական գործընթաց, որ կարող է բացահայտումների հասնել և պսակազերծել «Փաշինյանը դավաճանաբար հանձնել է Արցախը, հետո էլ կազմակերպել նրա ժողովրդի բռնատեղահանությունը» նարատիվը: Ըստ երևույթին, այդ առումով Աշոտ Դանիելյանը առնվազն «մտահոգ» է: Տեքստի բոլոր «քնարական զեղումները» բավական ոչ պրոֆեսիոնալ ձեռքով արված «փաթեթավորումներ» են: Ի դեպ, բռնագաղթված արցախցիների մի շատ ստվար հատված էլ Հայաստանի իշխանություններից դժգոհ է, թե ինչո՞ւ առայսօր «չի դատել պատերազմի հանցագործներին, կուլակաթափ չի արել Արցախի հարստությունները կողոպտածներին»:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը