ՆԱՏՕ-ի առաջնորդները կոչ են արել Թրամփին վերանայել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմացնելու իր որոշումը


 

ՆԱՏՕ-ի առաջնորդները կոչ են արել Թրամփին վերանայել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմացնելու իր որոշումը

  • 14-03-2026 12:11:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ «Մեծ յոթնյակ»-ի յոթ երկրներից վեցը դեմ են ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմացնելու ԱՄՆ-ի որոշմանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այդ քայլին գնաց Իրանի դեմ սկսված պատերազմից հետո՝ գների կտրուկ աճի ֆոնին համաշխարհային մատակարարումը մեծացնելու նպատակով:

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների՝ Կանադայի, Գերմանիայի և Նորվեգիայի առաջնորդները նշել են, որ կօգտագործեն Սպիտակ տան հետ իրենց հաղորդակցության ուղիները, որպեսզի համոզեն Թրամփին վերանայել իր որոշումը։Եռյակը վերահաստատել է դաշինքի դիրքորոշումը, ըստ որի՝ Ուկրաինայում պատերազմի և համաշխարհային անվտանգությանը ներկայացվող ավելի լայն սպառնալիքի պատճառով Կրեմլի վրա առավելագույն ճնշումը մնում է անհրաժեշտ։

«Յոթից վեցը հստակ կարծիք հայտնեցին, որ մենք չպետք է վերացնենք հակառուսական պատժամիջոցները: Մենք մի փոքր զարմացանք՝ իմանալով, որ ամերիկյան կառավարությունը այլ որոշում է կայացրել», - ասել է Մերցը։Առաջնորդները համաձայնել են, որ Ուկրաինա լիամասշտաբ ներխուժման հետ կապված՝ Կրեմլի վրա ճնշումը պետք է պահպանվի առավելագույն մակարդակով, որպեսզի Ռուսաստանը համաշխարհային նավթային շուկաներ վերադառնալուց օգուտներ չստանա։

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը