Աբու Դաբիում տեսանյութ հրապարակելու համար ձերբակալվել է 45 մարդ


 

Աբու Դաբիում տեսանյութ հրապարակելու համար ձերբակալվել է 45 մարդ

  • 14-03-2026 12:38:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews.Աբու Դաբիի իրավապահ մարմինները ձերբակալել են 45 անձի՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող ապատեղեկատվության, նկարահանումների և տեսանյութերի հրապարակման համար, հայտարարել է ԱՄԷ մայրաքաղաքի ոստիկանությունը իր սոցիալական ցանցերում։
 
«Աբու Դաբիի ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը ձերբակալել է տարբեր ազգությունների 45 անձի՝ տեղի ունեցող միջոցառումների ժամանակ տարբեր վայրեր նկարահանելու և այդ պատկերները սոցիալական ցանցերում տեղադրելու համար։
 
Նրանց նաև մեղադրանք է առաջադրվել ոչ ճիշտ և մոլորեցնող տեղեկատվություն տարածելու համար, որը կարող է բորբոքել հասարակական կարծիքը և տարածել լուրեր», – ասվում է հայտարարության մեջ։
 
Նշվում է, որ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ իրավական և վարչական միջոցառումներ այս անձանց նկատմամբ՝ անվտանգության մարմինների կողմից սոցիալական ցանցերի չարաշահման հետ կապված խախտումները վերահսկելու և ճնշելու շարունակական ջանքերի շրջանակներում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը