Իսրայելը ցամաքային գործողություններ է սկսել Լիբանանի հարավում


 

Իսրայելը ցամաքային գործողություններ է սկսել Լիբանանի հարավում

  • 16-03-2026 14:26:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Գործողության նպատակն է ոչնչացնել «Հզբոլլահի» ենթակառուցվածքները և չեզոքացնել շարժման անդամներին։
 
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ պաշտպանական գիծն ուժեղացնելու համար սահմանափակ ցամաքային գործողություններ է սկսել Լիբանանի հարավում։
 
«Վերջին օրերին ՑԱԽԱԼ–ի 91-րդ դիվիզիայի ստորաբաժանումները սկսել են սահմանափակ և նպատակաուղղված ցամաքային գործողություններ իրականացնել Լիբանանի հարավում գտնվող «Հզբոլլահի» հիմնական հենակետերի դեմ՝ առաջնագիծն ամրապնդելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
 
Մամուլի ծառայությունը հավելել է, որ գործողության նպատակն է ոչնչացնել «Հզբոլլահի» ենթակառուցվածքները և չեզոքացնել շարժման անդամներին։
 
Հիշեցնենք` Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո «Հզբոլլահը» մարտի 2-ի գիշերը վերսկսեց Իսրայելի դեմ ռազմական ակտիվ գործողությունները։ Ի պատասխան իսրայելական բանակը սկսեց ինտենսիվ հարվածներ հասցնել Բեյրութի հարավային արվարձաններին և Լիբանանի հարավում ու արևելքում գտնվող բնակավայրերին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը