Համակարգը շարունակում է գործել Լարիջանիի մահից հետո․ Արաղչի


 

Համակարգը շարունակում է գործել Լարիջանիի մահից հետո․ Արաղչի

  • 18-03-2026 17:05:10   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

shantnews.am Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, մեկնաբանելով Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահը, հայտարարել է, որ երկրի համակարգը շարունակում է գործել, նրան անմիջապես փոխարինող է նշանակվել, և Իրանն ունի ամուր քաղաքական կառուցվածք։
 
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Լարիջանին սպանվել է Թեհրանում Իսրայելի կողմից իրականացված հարձակման ժամանակ։ Լարիջանիի գրասենյակը ավելի ուշ հաստատել էր նրա մահը։
 
«Իրանի քաղաքական համակարգը շատ ուժեղ կառուցվածք ունի։ Համակարգը շարունակում է գործել, և անմիջապես փոխարինող է գտնվել։ Եթե մեկ ուրիշը սպանվի, նույնը կփոխարինվի։ Եթե արտաքին գործերի նախարարը սպանվի, նրա պաշտոնը, ի վերջո, կզբաղեցնի ինչ-որ մեկը»,-ասել է Արաղչին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։  
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը