Իրանը հայտարարել է «Բեն Գուրիոն» օդանավակայանում իսրայելական լցավորող ինքնաթիռների հարվածելու մասին
18-03-2026 17:30:58 | Իրան | Ի՞նչ է գրում մամուլը
Իրանի զինված ուժերն ի պատասխան Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության հարված են հասցրել են «Բեն Գուրիոն» օդանավակայանում իսրայելական լցավորող ինքնաթիռներին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի բանակի մամուլի ծառայությունը։«Այսօրվա լուսաբացից, որպես վրեժ Dena էսկադրային ականակրի նավաստիների, դոկտոր Ալի Լարիջանիի և գեներալ Ղոլամրեզա Սոլեյմանիի արյան համար, իրականացվել է անօդաչու թռչող սարքերի հարվածների ալիք «Բեն Գուրիոն» օդանավակայանում սիոնիստական վարչակարգի բանակի ռազմավարական լցավորող ինքնաթիռների բազավորման վայրի դեմ», - մեջբերել է Mehr գործակալությունը բանակի մամուլի ծառայության հայտարարությունը:Ավելի վաղ Իրանը հայտնել էր Թել Ավիվի շրջանը թիրախավորելու մասին։