Հանրապետությունում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ


 

Հանրապետությունում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ

  • 18-03-2026 18:30:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության տարածքում մարտի 18-ի ցերեկը, 19-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ`շրջանների մեծ մասում, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։
 
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
 
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
 
Երևան քաղաքում մարտի 18-ի ցերեկը, 19-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 21-ին, 22-ի կեսօրից հետո, 23-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն