ԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը


 

ԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը

  • 19-03-2026 11:34:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ Սենատը կրկին մերժել է այն բանաձևը, որը պահանջում էր, որ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի դեմ ռազմական գործողությունների համար ստանա Կոնգրեսի հավանությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Hill պարբերականը հաղորդում է, որ բանաձևին կողմ է քվեարկել 47 օրենսդիր, դեմ՝ 53։Դեմոկրատ սենատոր Քորի Բուքերի կողմից ներկայացված բանաձևը պահանջում էր, որ ԱՄՆ նախագահը «դուրս բերի Միացյալ Նահանգների զինված ուժերը Իրանի տարածքում կամ նրա դեմ մարտական ​​գործողություններից, եթե միայն դա հստակ չի թույլատրվել պատերազմի հայտարարմամբ կամ ռազմական ուժի կիրառման հատուկ թույլտվությամբ»։

ԱՄՆ կոնգրեսականները չեն թույլատրել Իրանի դեմ ռազմական ուժի կիրառում։ Կոնգրեսում հանրապետականների ճնշող մեծամասնությունը պաշտոնապես աջակցում է Սպիտակ տան գործողություններին։

Նրանց կարծիքով, Թրամփը, ինչպես և ցանկացած այլ նախագահ, իրավունք ունի ռազմական լիազորությունների մասին օրենքին համապատասխան սահմանափակ ռազմական հարվածներ հասցնել առանց Կոնգրեսի պաշտոնական թույլտվության։

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը