Հերթական նկարները ՀԷՑ-ի բաշխման ցանցի՝ նախորդիվ հիշատակված ավելի քան 10.200 հատ տրանսֆորմատորային ենթակայաններից. Ռոմանոս Պետրոսյան


 

Հերթական նկարները ՀԷՑ-ի բաշխման ցանցի՝ նախորդիվ հիշատակված ավելի քան 10.200 հատ տրանսֆորմատորային ենթակայաններից. Ռոմանոս Պետրոսյան

  • 19-03-2026 13:17:12   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. 
 
«Հերթական նկարները ՀԷՑ-ի բաշխման ցանցի՝ նախորդիվ հիշատակված ավելի քան 10.200 հատ տրանսֆորմատորային ենթակայաններից, որոնք վերջին 40-50 տարիներին անդադար լարման տակ են՝ առանց պատշաճ էներգատեխնիկական վերազինման ու վերակառուցման: Այդ թվի միայն մոտ 5%-ն է վերակառուցվել վերջին 15-20 տարիներին։
 
ՏԵ-312 տրանսֆորմատորային ենթակայանը գտնվում է մայրաքաղաքի սրտում՝ Բաղրամյան պողոտայում (630 կՎԱ հզորություն, 6/0,4 կՎ լարում) և սպասարկում է շուրջ 300 սպառողների, որոնցից մոտ 40-ը՝ հանրային սեկտորի օբյեկտներ են։
 
Այսպիսի վիճակում գտնվող՝ նմանատիպ պարամետրերով օժտված շուրջ 10 հազար գործող ենթակայաններ ունենք ողջ ՀՀ-ում՝ ՀԷՑ-ի բաշխման ցանցում, որից մոտ 25%-ը մայրաքաղաքում են շահագործվում, իսկ մնացածը՝ ՀՀ մարզերում»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն