Մխչյանի դպրոցի չորրորդ դասարանում սովորողների օրգանիզմում թմրանյութ չի հայտնաբերվել․ ՔԿ մամուլի քարտուղար


 

Մխչյանի դպրոցի չորրորդ դասարանում սովորողների օրգանիզմում թմրանյութ չի հայտնաբերվել․ ՔԿ մամուլի քարտուղար

  • 20-03-2026 17:19:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com  ՔԿ մամուլի քարտուղարը, ի պատասխան լրագրողների հարցերի, մեկ անգամ ևս անդրադարձել է Մխչյանի դպրոցի միջադեպին։
 
«Մխչյանի դպրոցի չորրորդ դասարանում սովորողների օրգանիզմում թմրանյութ չհայտնաբերվելու վերաբերյալ մեկնաբանել եմ դեռևս 2025 թվականի հուլիսին՝ քրեական վարույթի նախաձեռնումից շուրջ երկու ամիս անց, այսինքն՝ այն ժամանակ, երբ ստացել ենք նշանակված փորձաքննության եզրակացությունը:
 
 
Բացի այդ՝ հաշվի առնելով թեմայի հնչեղությունը՝ վարույթով քննիչը հարցազրույց է տվել «Լուրեր»-ին, որտեղ ներկայացրել է ստացված փորձաքննության եզրակացությունը և քրեական վարույթից որոշակի մանրամասներ»,- գրել է նա։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը