Աբու Դաբիում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել մերձավորարևելյան պատերազմի ժամանակ ապատեղեկատվություն տարածելու համար
20-03-2026 17:40:55 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
azatutyun.am ԱՄԷ-ի Աբու Դաբիի ոստիկանությունը Մերձավոր Արևելքի պատերազմի ժամանակ ապատեղեկատվություն տարածելու համար ավելի քան 100 մարդու է ձերբակալել։
«Աբու Դաբիի ոստիկանությունը հայտարարում է տարբեր ազգությունների 109 անձանց ձերբակալության մասին, ովքեր ներկայիս իրադարձությունների ընթացքում նկարահանել են օբյեկտներ և միջադեպեր, ապա սոցցանցերում տարածել սխալ տեղեկություններ»,- ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
Նման միջոցառումներ իրականացվում են նաև Պարսից ծոցի այլ երկրներում, քանի որ իսրայելա-ամերիկյան հարձակումներին հակադարձելով՝ Իրանը հարվածներ է հասցնում ոչ միայն ԱՄՆ-ի ակտիվներին, այլև քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ նավթային և գազային օբյեկտների, օդանավակայանների և բնակելի տարածքների։
Կատարում իշխանությունները ձերբակալել են ավելի քան 300 մարդու պատերազմի ընթացքում տարածված «սուտ տեղեկությունների» և լուսանկարների համար։
Բահրեյնը և Քուվեյթը նույնպես նման քայլեր են ձեռնարկել։