Հնդկաստանի վարչապետը հայտնել է, որ զրուցել է Իրանի նախագահի հետ


 

Հնդկաստանի վարչապետը հայտնել է, որ զրուցել է Իրանի նախագահի հետ

  • 21-03-2026 16:32:05   | Հնդկաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X-ում արված գրառմամբ տեղեկացրել է, որ խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
 
Մոդին դատապարտել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանի կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակումները՝ միաժամանակ վերահաստատելով նավագնացության ուղիների բաց և անվտանգ մնալու կարևորությունը։
 
«Գնահատում եմ Իրանում Հնդկաստանի քաղաքացիների անվտանգությանն ուղղված Իրանի շարունակական աջակցությունը», - հավելել է Մոդին։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը