Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը երկրորդ պլան չի մղվել. Թրամփ


 

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը երկրորդ պլան չի մղվել. Թրամփ

  • 21-03-2026 16:39:18   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am  Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան գրեթե ամեն օր բանակցություններ են վարում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Մերձավոր Արևելքում զարգացումների պատճառով այս հարցը երկրորդ պլան չեն մղել և մեծ առաջընթաց են գրանցում:
 
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վաշինգտոնի միջնորդությամբ տարվող Կիև-Մոսկվա բանակցությունները ժամանակավորապես դադարեցվել են՝ Իրանի շուրջ իրավիճակով պայմանավորված: Սակայն կողմերն առանձին շփումներ են վարում Սպիտակ տան հետ:
 
Դիվանագիտական դաշտում անորոշության ֆոնին շարունակվում են ռազմական գործողությունները: Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեում բնակելի կառույցներ են ավերվել, կան զոհեր և վիրավորներ:
 
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով Ուֆայում ավերածությունների մասին, կան տուժածներ: Տեղեկություններ կան, որ Սարատովում և Տոլյատիում էլ էներգետիկ գործարաններ են թիրախավորվել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը