Կրկին անգամ չենք ստացել քննիչի համապատասխան որոշումը Սամվել Կարապետյանի տեսաուղերձ հրապարակելու վերաբերյալ․ Արամ Վարդևանյան


 

Կրկին անգամ չենք ստացել քննիչի համապատասխան որոշումը Սամվել Կարապետյանի տեսաուղերձ հրապարակելու վերաբերյալ․ Արամ Վարդևանյան

  • 21-03-2026 16:45:25   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

«Լսելով, կրկին սպասելով Քննիչի որոշմանը: Հավանաբար փոստային ծառայության խնդիրն է, սպասենք երկուշաբթի օրվան: Պարզապես ևս մեկ անգամ ֆիքսենք, որ առկա են բոլոր հնարավորություններն այս ամենի փոխարեն պարզապես Սամվել Կարապետյանի ապօրինի քաղաքական հետապնդումը դադարեցնելու, կամ առնվազն տնային կալանքը վերացնելու հունվարից, փետրվարից, մարտից»:

 

 

Նոյյան տապան  -   Մեկնաբանություն