Իսրայելը նախազգուշացրել է՝ Իրանի և «Հեզբոլա»-ի դեմ պատերազմը դեռ մի քանի շաբաթ կշարունակվի


 

Իսրայելը նախազգուշացրել է՝ Իրանի և «Հեզբոլա»-ի դեմ պատերազմը դեռ մի քանի շաբաթ կշարունակվի

  • 23-03-2026 10:53:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Իսրայելի բանակը նախազգուշացրել է իր քաղաքացիներին, որ Իրանի և Լիբանանում «Հեզբոլա»-ի դեմ պատերազմի ավարտին մնում է «ևս մի քանի շաբաթ»:
 
ՊԲ ներկայացուցիչ, գեներալ Էֆի Դեֆրինը մարտի 22-ին հեռուստատեսային ելույթում նշել է, որ օրեցօր «ավելի ու ավելի են թուլացնում ահաբեկչական ռեժիմին Թեհրանում»։
 
Նա հայտարարել է, որ «Հեզբոլա»-ի դեմ ցամաքային արշավը կուժեղանա առաջիկա շաբաթ:
 
Միացյալ Նահանգները «Հեզբոլա»-ն հայտարարել Է ահաբեկչական կազմակերպություն, մինչդեռ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել խմբավորման ռազմական թևի, բայց ոչ երկրում նրա քաղաքական կազմակերպության դեմ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը