35 միավոր տեխնիկա և 300 աշխատակից. Արմավիրում ոռոգման շրջանին ընդառաջ իրականացվում են լայնածավալ աշխատանքներ
23-03-2026 19:48:16 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Արմավիրի մարզում շարունակվում են ոռոգման շրջանին ընդառաջ նախապատրաստական աշխատանքները, որոնց ընթացքին անմիջականորեն հետեւել են «Արմավիր» ՋՕԸ տնօրեն Վահագն Արշակյանը, Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը, «Մելիորացիա» ՓԲԸ տնօրեն Սասուն Միրոյանը։
ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությամբ եւ սեփական միջոցներով՝ «Արմավիր» ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) սպասարկման տարածքում (6 տեղամաս, 40 ենթատեղամաս) ակտիվորեն իրականացվում են մաքրման աշխատանքներ։
Գործի է դրվել 35 միավոր տեխնիկա՝ տրակտորներ, բուլդոզերներ, էքսկավատորներ, որոնց կիրառմամբ իրականացվում են առվահանության լայնածավալ աշխատանքներ։ Մի շարք հատվածներում՝ ավելի քան 300 աշխատակցի ներգրավմամբ, իրականացվում են ներտնտեսային ցանցի հողային առուների և ջրատարների ձեռքով մաքրման աշխատանքներ։