Դատարանը սկսեց հարցաքննել Վարդան Ղուկասյանի գործով վկաներին


 

Դատարանը սկսեց հարցաքննել Վարդան Ղուկասյանի գործով վկաներին

  • 24-03-2026 19:10:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am  Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ գործով դատարանն այսօր սկսեց հարցաքննել վկաներին:
 
Լրատվամիջոցներին արգելվեց տեսանկարահանել հարցաքննությունները, դատարանը թույլատրեց միայն ձայնագրել և այդ նյութերը հրապարակել բոլոր վկաների հարցաքննությունն ավարտելուց հետո:
 
Վարդան Ղուկասյանը մեղադրվում է 4 միլիոն դրամ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի հոդվածներով, մեղքը չի ընդունում, մեղադրանքն էլ համարում է քաղաքական հետապնդում:
 
Ըստ մեղադրանքի, քաղաքապետն իր աշխատակցի հետ կաշառքի դիմաց քաղաքացու օգտին որոշում են կայացրել՝ ինքնակամ, քանդման ենթակա կառույցը փաստաթղթերով դարձնելով օրինական, նոր կառուցվող շինություն:
 
Ըստ գործի՝ գործարար Սևակ Գոմցյանն է քաղաքապեին կաշառք փոխանցել: Ղուկասյանը, սակայն, նախորդ նիստին պնդել է, թե նրան չի էլ ճանաչում:
 
Դատարանը մարտի 4-ին բավարարել էր դատախազի միջնորդությունն ու կալանքը երկարացրել ևս երկու ամսով, բայց Ղուկասյանի փաստաբանը պնդել էր՝ բանտային պայմաններում նրա առողջական վիճակն է՛լ ավելի է վատացել. թեթև շաքարային դիաբետը բարդացել է:
 
Տարեսկզբին բժշկական փորձաքննություն անցկացրած բժիշկները եզրակացրել էին, որ Ղուկասյանը բանտային կալանքը կրելու հետ անհամատեղելի հիվանդություններ չունի, բայց նաև շեշտել էին, որ նա պարբերաբար հետազոտվելու կարիք ունի:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը