Իսրայելը հայտարարել է Իրանի ծովային թևավոր հրթիռների արտադրության օբյեկտների վրա գրոհի մասին


 

Իսրայելը հայտարարել է Իրանի ծովային թևավոր հրթիռների արտադրության օբյեկտների վրա գրոհի մասին

  • 25-03-2026 16:06:39   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Իսրայելական ավիացիան հարվածել է Թեհրանում ծովային թևավոր հրթիռների արտադրության երկու օբյեկտի: Այս մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ):
 
«Հիմնվելով ԻՊԲ-ի հետախուզական տվյալների վրա՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը վերջին օրերին հարվածներ են հասցրել Թեհրանում ծովային թևավոր հրթիռների արտադրության երկու կարևոր օբյեկտի», – ասվում է մարտի 25-ին ԻՊԲ-ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը