Վերջին 1 ամսում 1,000-ավոր քաղաքացիներից 3-4-5 դեպք է եղել, որ հրաժարվել են վերցնել ՀՀ դրոշով կրծքազարդը. Նիկոլ Փաշինյան


 

Վերջին 1 ամսում 1,000-ավոր քաղաքացիներից 3-4-5 դեպք է եղել, որ հրաժարվել են վերցնել ՀՀ դրոշով կրծքազարդը. Նիկոլ Փաշինյան

  • 25-03-2026 17:20:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Վերջին մեկ ամսում 1,000-ավոր քաղաքացիներին առաջարկել ենք, ես հիշում եմ 3-4-5 դեպք, երբ մարդիկ հրաժարվել են վերցնել ՀՀ դրոշով կրծքազարդը: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Ես ուրախ եմ, որ մենք այդ ճանապարհը անցել ենք ու ուժ ունենք խոստովանելու, որ Ղարաբաղյան շարժման ներքո մենք մեր երկիրը դրել ենք օտար աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին: Մենք դա հասկացել ենք շատ ուշ, և կան քաղաքական ուժեր, ովքեր չեն էլ հասկացել, չեն էլ հասկանալու: Սա նրա մասին է, որ ՀՀ-ն ու ՀՀ ժողովուրդը ստեղծել է իր անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունը և իրավունքները պաշտպանելու համար»,- նշել է նա:
 
Այնուհետև, մատնանշելով Հայաստանի քարտեզն իր ձեռքում, Փաշինյանը շեշտեց, որ դա Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքն է:
 
«Երբ մենք ինքներս ուղղակի կամ անուղղակի ժխտել ենք ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված տարածքը, դրանով անուղղակի ասել ենք՝ Հայաստանը միջազգայնորեն ճանաչված տարածք չունի: Դա է պատճառը, որ այս ընկալման տրամաբանության մեջ մենք անընդհատ ավելի ու ավելի շատ ենք զոհաբերել մեր ինքնիշխանությունից ու անկախությունից՝ որպես պետություն: Երբ մենք վերադարձել ենք ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված տարածքին, այդ օրից՝ ժամ առ ժամ, մենք դարձել ենք ավելի ինքնիշխան, ավելի անկախ, ավելի անվտանգ ու հեղինակավոր միջազգային պետություն, սա Հայաստանի պետականության խորհրդանիշն է»,- ասել է նա:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը