Իշխող կուսակցությունը հայտնում է, որ Թուրքիան միացել է ԱՄՆ-Իրան միջնորդական ջանքերին


 

Իշխող կուսակցությունը հայտնում է, որ Թուրքիան միացել է ԱՄՆ-Իրան միջնորդական ջանքերին

  • 25-03-2026 18:10:39   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Թուրքիան ներգրավված է Իրանի պատերազմի ավարտը միջնորդելու ջանքերում:
 
Այս մասին DPA-ի փոխանցմամբ, տեղեկացրել է իշխող Արդարություն և զարգացում կուսակցության բարձրաստիճան պաշտոնյա Հարուն Արմագանը՝ ընգծելով շարունակվող շփումները թե՛ Իրանի, թե՛ ԱՄՆ-ի հետ են:
 
Նա, այնուամենայնիվ, նախազգուշացրել է, որ հնարավոր ուղիղ բանակցությունների վայրը դեռ որոշված չէ:
 
Պակիստանցի պաշտոնյաները ևս հայտնել էին, որ իրենց երկիրը նույնպես միջնորդական դեր է խաղում այս հարցում։
 
Ավելի վաղ Իրանի ռազմական ղեկավարությունը, այդուհանդերձ, հերքել էր այն տեղեկությունները, թե Թեհրանը ներգրավված է բանակցություններում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը