Հայաստանի և Ղարաբաղի էլիտան Ղարաբաղի ժողովրդին Ղարաբաղում պահել է պատանդի կարգավիճակում. Փաշինյան


 

Հայաստանի և Ղարաբաղի էլիտան Ղարաբաղի ժողովրդին Ղարաբաղում պահել է պատանդի կարգավիճակում. Փաշինյան

  • 25-03-2026 18:27:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Հայաստանի և Ղարաբաղի էլիտան 30 տարի Ղարաբաղի ժողովրդին Ղարաբաղում պահել է պատանդի կարգավիճակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:

Անդրադառնալով Ղարաբաղյան շարժմանը՝ Փաշինյանն ասաց. «Հայաստանի և Ղարաբաղի էլիտան Ղարաբաղի ժողովրդին Ղարաբաղում պահել է պատանդի կարգավիճակում: Մարդկանց 30 տարի պահել անորոշությունների մեջ՝ չստեղծելով նորմալ կրթական համակարգ և այլն, հասկանո՞ւմ եք, թե ինչ է նշանակում: Իրենք Ղարաբաղին լո՞ւրջ են վերաբերվել. ոչ, լուրջ չեն վերաբերվել:

Ես հարց եմ տվել 2018թ-ին՝ քա՞նի հոգի է Ղարաբաղից գնացել թոփ համալսարաններում կրթություն ստացել, հետ եկել. մատերի վրա կարելի է հաշվել՝ այն էլ որոշակի անձնական կապերով, թոփ ընտանիքների թոփ ներկայացուցիչներ: Ղարաբաղի ժողովրդին պատանդի կարգավիճակում են պահել այդ նույն մարդիկ, ում հավաքական անունն է «փախածներ»:

Նա հիշեցրեց՝ ինչ-որ գեներալների ժամանակին բնորոշել է որպես «վախկոտ դավաճաններ»:«Այո, վախկոտ դավաճաններն ու փախած էլիտաներն այս պատմության մեջ պետք է իրենց գնահատականին արժանանան՝ որպես Հայաստանի պետականությունը, Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդին պատանդ պահածներ»,-ընդգծեց վարչապետը:

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը