Ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են


 

Ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են

  • 26-03-2026 15:21:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հակակոռուպցիոն կոմիտեից «Լուրերին» հայտնում են, որ ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են:
 
«Կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են»,- հայտնեցին կոմիտեից:
 
Նախաքննության շահերից ելնելով՝ կոմիտեից այլ մանրամասներ չեն հայտնում:
 
«Լուրերի» տեղեկություններով՝ ձերբակալվել են Արմեն Այվազյանը՝ Վանաձորի համայնքապետարանի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնի նախկին պետը, ինչպես նաև նույն բաժնի նախկին ու գործող պաշտոնատար անձինք։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը