Իրավապահների անունից խարդախություն. մի՛ փոխանցեք Ձեր գումարները անհայտ անձանց


 

Իրավապահների անունից խարդախություն. մի՛ փոխանցեք Ձեր գումարները անհայտ անձանց

  • 26-03-2026 17:07:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Իրավապահ մարմինների անունից կատարվող կեղծ հեռախոսազանգերի միջոցով մի՛ փոխանցեք Ձեր գումարները այլ հաշվեհամարների։ Այս մասին հորդորում են ՆԳՆ Կիբեռոստիկանությունից:
 
«Վերջին շրջանում հաճախակի են դարձել խարդախության դեպքերը, երբ անհայտ անձինք զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում (WhatsApp, Viber և այլ հարթակներով)՝ ներկայանալով Ազգային անվտանգության ծառայության, Կենտրոնական բանկի կամ տարբեր բանկերի աշխատակիցներ։ Նրանք տարբեր պատրվակներով փորձում են համոզել, որ Ձեր բանկային հաշիվներից գումար հանեք և փոխանցեք իրենց տրամադրած հաշվեհամարներին՝ հաճախ նաև կրիպտոակտիվների տեսքով։
 
Մի՛ վստահեք նման զանգերին կամ հաղորդագրություններին։ Եթե ստանում եք նման զանգ, անմիջապես դադարեցրեք խոսակցությունը և դիմեք ՆԳՆ ոստիկանություն։
 
Հիշե՛ք՝ ոչ մի պետական մարմին կամ բանկ երբեք չի պահանջում հեռախոսով փոխանցել Ձեր գումարները այլ հաշվեհամարների։
 
Զգոնությունը Ձեր լավագույն պաշտպանությունն է»։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն