Կառավարությունը հաստատել է Բուսաբուծության աջակցության 2026 թ. ծրագիրը
26-03-2026 18:33:01 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
նացան գարու, եգիպտացորենի, վարսակի, հաճարի), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) ցանքատարածությունների ընդլայնման միջոցով։
Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ մինչև 100 հա մակերեսով (բացառությամբ տնամերձ հողատարածքների) աղյուսակում ներառված մշակաբույսերի մշակություն իրականացնող տնտեսավարողը, ընդ որում, ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից մշակվող ցանքատարածությունների հանրագումարը չի կարող գերազանցել 100 հա-ը, իսկ միևնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։
Ծրագիրն իրականացվում է, մասնավորապես, հետևյալ պայմաններով՝յուրաքանչյուր շահառու համապատասխան մարզում կարող է իրականացնել մի քանի տեսակի մշակաբույսերի ցանք, գարնանացան հացահատիկային և կերային մշակաբույսերի ցանքը պարտադիր պետք է կատարվի մինչև 2026 թ. հունիսի 1-ը (բացառությամբ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքն Ծաղկահովիտ համայնքի և Ամասիա համայնքի վերին ենթաշրջանում (նախկին Արփի համայնք) պետք է կատարվի մինչև տվյալ տարվա հունիսի 10-ը), եգիպտացորենի ցանքը Արարատի և Արմավիրի մարզերում պետք է կատարվի մինչև 2026 թ. մայիսի 20-ը, հատիկաընդեղեն մշակաբույսերինը՝ մինչև 2026 թ. հունիսի 10-ը, որոնց հսկողությունն իրականացնում են համայնքները։
Ծրագրի շրջանակում առվույտի և կորնգանի (հիմնական մշակաբույսեր) ծածկոց հանդիսացող մշակաբույսերով (հացահատիկային մշակաբույսեր) ցանքի դեպքում հավաստագրված և լաբորատոր փորձաքննության ենթարկված պետք է լինեն միայն հիմնական մշակաբույսի սերմերը, և փոխհատուցումը տրամադրվում է միայն հիմնական մշակաբույսերի համար նախատեսված փոխհատուցվող գումարի հաշվով, իսկ խառը ցանքերի (մի քանի մշակաբույսերի համատեղ ցանք՝ բերքի ստացման նպատակով) դեպքում հավաստագրված և լաբորատոր փորձաքննության ենթարկված պետք է լինեն ցանված բոլոր մշակաբույսերի սերմերը, և փոխհատուցումը տրամադրվում է միայն հացահատիկային մշակաբույսերի համար նախատեսված փոխհատուցվող գումարի հաշվով։ Փոխհատուցումը տրամադրվելու է հետևյալ սահմանաչափերով՝ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000 դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 դրամ, հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100 000 դրամ, բազմամյա խոտաբույսերի (առվույտի, կորնգանի) 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110 000 դրամ։ Արդյունքում՝ կբարձրանա հանրապետության պարենային ինքնաբավության մակարդակը, կիրականացվի հավաստագրված սերմերով 26 000 հեկտար ցանք, այդ թվում՝ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի՝ 23 500 հեկտար, հատիկաընդեղեն մշակաբույսերի` 500 հեկտար, իսկ բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան)՝ 2000 հեկտար, կբարձրանա արտադրողականությունը, ինչպես նաև կնվազի ներմուծման ծավալները։
Անդրադառնալով որոշմանը Նիկոլ Փաշինյանը նշել է՝ մարզային այցերից ստացել է այն տպավորությունը, որ գյուղացիները բավականին լավ են վերաբերվում ծրագրին.
«Իհարկե, մենք հետագայում գյուղատնտեսության ոլորտին կանդրադառնանք մեր ռազմավարություններով, բայց այս ծրագիրը, համենայնդեպս, վատը չէ, որովհետև որակյալ սերմի ցանելու մշակույթ է նաև ձևավորում»։