Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը


 

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

  • 26-03-2026 18:40:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը։ Օրակարգում ներառված է եղել 5 հարց։
 
Նիստի մեկնարկին նախարարը շնորհավորել է անդամներին՝ ընդգծելով, որ նրանց փորձառությունը կօգնի համատեղ քննարկումների միջոցով ձևավորել լուծումներ, որոնք կնպաստեն կատարվող հսկայածավալ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։
 
Նիստում ներկայացվել են նախարարության ծրագրերն ու 2026 թվականի առաջնահերթ միջոցառումները, իսկ անդամները շեշտել են ակտիվ ներգրավվածություն ցուցաբերելու պատրաստակամությունը։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն