Կենտրոնացված կառավարման նոր մոդել՝ երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամք ու դաստիարակության կենտրոններում
26-03-2026 19:40:20 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Գործադիրի որոշումներով երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամք ու դաստիարակության մի շարք կենտրոններ կվերակազմակերպվեն։
Մասնավորապես՝ որոշվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնը և Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը միացման ձևով կվերակազմակերպել` միացնելով Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոնին։
Մեկ այլ որոշմամբ էլ կվերակազմակերպի Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը՝ միանալով Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ին և այլն։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ներդնել կենտրոնացված կառավարման նոր մոդել, որի շրջանակներում նախատեսվում է երեք ՊՈԱԿ-ների վերակազմավորում՝ վարչական ռեսուրսների միավորման միջոցով։
Այս մոտեցումը թույլ կտա ապահովել կառավարման արդյունավետության բարձրացում, ռեսուրսների օպտիմալ բաշխում և միասնական կառավարման քաղաքականության իրականացում։ Վերակազմավորման արդյունքում հնարավորություն կընձեռվի միևնույն հաստատությունում իրականացնելու տարբեր ծառայություններ՝ այդ թվում մասնագիտացված և ընդհանուր խնամքի կարիք ունեցող երեխաների շուրջօրյա երկարաժամկետ և կարճաժամկետ խնամք, ցերեկային աջակցության ծառայություններ երեխաներին և ընտանիքներին։ Կազմակերպությունների միացման ձևով վերակազմակերպման արդյունքում կձևավորվի կենտրոնացված կառավարման միավորված համակարգ, որը կնպաստի վարչական և սպասարկող անձնակազմի գործառույթների օպտիմալացմանը, կառավարման և վերահսկողության մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը։