Լիբանանը կանգնած է խորացող հումանիտար ճգնաժամի առջև. ՄԱԿ


 

Լիբանանը կանգնած է խորացող հումանիտար ճգնաժամի առջև. ՄԱԿ

  • 27-03-2026 18:40:08   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Լիբանանը կանգնած է խորացող հումանիտար ճգնաժամի առջև, որը կարող է վերածվել ավելի աղետալի իրավիճակի։ Այս մասին ահազանգում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR)։
 
«Մարտի 2-ից ի վեր ավելի քան մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները»,- նշում է գործակալությունը, ընդգծելով՝ թվերի շարունակական աճը խորացող հումանիտար ճգնաժամի մասին է վկայում։
 
Հարավային Լիբանանում Իսրայելի կողմից հիմնական կամուրջների ոչնչացումն ավելի քան 150 հազար մարդու մեկուսացրել է և խիստ սահմանափակել մարդասիրական օգնության հասանելիությունը։
 
Լիբանանը ներգրավվել է Միջին Արևելքի պատերազմում մարտի 2-ին, երբ Թեհրանի աջակցությունը ստացած «Հեզբոլա» խմբավորումը սկսեց հրթիռային հարձակումներ կատարել Իսրայելի ուղղությամբ՝ վրեժ լուծելու Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության համար։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը