Ովքեր Դեբեդին առափնյա այգիներ, անասնագոմեր ունեն, խնդրում եմ այսօր և առաջիկա 2 օրերին դադարեցնել աշխատանքները


 

Ովքեր Դեբեդին առափնյա այգիներ, անասնագոմեր ունեն, խնդրում եմ այսօր և առաջիկա 2 օրերին դադարեցնել աշխատանքները

  • 27-03-2026 19:00:12   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

«Առատ տեղումներով պայմանավորված Դեբեդում նկատվում է ջրի ծավալի ավելացում։

Քաղաքացիներին խնդրում եմ տարածություն պահպանել առափնյա հատվածներից։ Այն քաղաքացիները, ովքեր առափնյա այգիներ, անասնագոմեր ունեն, խնդրում եմ այսօր և առաջիկա 2 օրերին դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները։ Խնդրում եմ պահպանել զգոնություն։
Այսօր անցկացրել եմ ընդլայնված կազմով խորհրդակցություն ՆԳՆ փրկարար, պարեկային ծառայությունների, ոստիկանության մարզային ստորաբաժանումների ղեկավարների, համայնքապետերի, մարզի բժշկական կենտրոնների տնօրենների, ՀԷՑ-ի, Վեոլիայի, Գազպրոմի ներկայացուցիչների և մի շարք այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ։ 
 
Կատարված է աշխատանքի հստակ բաժանում, աշխատում ենք 24/7 ռեժիմով։
 
Ընդգծեմ, որ դեռ նախորդ տարի կատարվել է Դեբեդի հունի մաքրման լայնածավալ աշխատանք` տասնյակ միավոր ծանր տեխնիկայի ներգրավմամբ։
 
  
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն